Իրանի ծովային շրջափակումը ձախողված քայլ է
Տարածաշրջանի և աշխարհի երկրներն արձագանքել են ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակմանը։
ԱՄՆ-ի կողմից Իրանին իր պահանջները պարտադրելու և Իսլամաբադի բանակցությունների ձախողումից հետո, ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ ծովային շրջափակում կսահմանի Իրանի նկատմամբ։
Reuters-ը, հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), հաղորդել է. «Ցանկացած նավ, որը առանց թույլտվության կմտնի կամ դուրս կգա շրջափակված տարածքից, կկանգնեցվի, կստուգվի և դրա բեռը կառգրավվի։ Սակայն այս շրջափակումը չի խանգարի Հորմուզի նեղուցով անցնող նավերին որոնք չեն մեկնում Իրան կամ դուրս չեն գալիս Իրանից»։
Նավաստիներին ուղղված ուղերձում հայտարարվել է, որ ԱՄՆ ռազմական ուժերը շրջափակում կսահմանեն Օմանի ծովում և Արաբական ծովում Հորմուզի նեղուցից արևելք, որը կներառի բոլոր նավերի երթևեկությունը՝ անկախ նրանից, թե որ երկրի դրոշով են լողում։
Տարածաշրջանում և աշխարհում արձագանքել են ԱՄՆ այս քայլին։ Վաշինգտոնի հայտարարությունն առաջին հերթին ազդեց էներգետիկ շուկայի, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բենզինի գների վրա։ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է ստիպել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից։ ԱՄՆ-ն չկարողացավ բացել Հորմուզի նեղուցը քառասուն օր տևած ռմբակոծություններից և հրթիռային հարձակումներից հետո և հրադադարի կոչ արեց: Իսլամաբադի բանակցություններում սեփական քաղաքականությունը պարտադրելու ձախողումից հետո ամերիկացիները որոշեցին ծովային շրջափակման միջոցով բարդ իրավիճակում դնել Իրանին։ Սակայն ԱՄՆ-ի այս գործողությունը կդառնա հերթական ամոթալի պարտություն և կհեռացնի ԱՄՆ-ին իր դաշնակիցներից և մրցակիցներից։
Truth Social-ի իր էջում Թրամփը հրապարակել է մի հոդվածի հղում, որտեղ ծովային շրջափակումը ներկայացվել է որպես նախագահի «հաղթական խաղաքարտ», եթե Իրանը չընդունի ԱՄՆ պայմանները։ Ի պատասխան՝ «Ալ Ջազիրայի» ռազմական փորձագետ Նիդալ Աբու Զեյդը նշել է, որ այս տարբերակը «շտապողական» է ռազմական տեսանկյունից: Նա բացատրել է, որ Իրանն ունի լայն ցամաքային սահմաններ մի քանի երկրների հետ, ինչը միայն ծովային շրջափակումը դարձնում է անարդյունավետ:
Աբու Զեյդը հավելել է. «Իրանի ափամերձ գծի ընդհանուր երկարությունը 2400 կիլոմետր է, մինչդեռ երկրի ցամաքային սահմանը ձգվում է 5500 կիլոմետր և ներառում է Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան և Իրաքը»։
Փորձագետը հավելել է. «Ծովային շրջափակումը կարող է արդյունավետ լինել, երբ այն համակցված է, այսինքն՝ իրականացվում է օդային հարվածների հետ միաժամանակ։ Եթե Միացյալ Նահանգները դիմի այս տարբերակին, Իրանը նույնպես կդիմի «ցամաքային տարբերակին», այսինքն՝ կշրջանցի և կխզի շրջափակումը հարևան երկրների միջոցով»։
Աբու Զեյդը եզրափակեց՝ ընդգծելով, որ Իրանը չի դադարի իր ափերի մոտ ամերիկյան նավերը թիրախավորելուց։ ԻՀՊԿ-ի «Խաթամ ալ-Անբիա» բազան, արձագանքելով Իրանի ծովային շրջափակման ծրագրին, հայտարարել է, որ Պարսից ծոցում անվտանգությունը կամ բոլորի համար է, կամ ոչ մեկի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռևս չի օգտագործել իր բոլոր հնարավորությունները և ունի անակնկալներ, որոնք կարող են փոխել հավասարումը ի վնաս ամերիկացիների։ Այդ հնարավորություններից մեկը Բաբ ալ-Մանդաբ նեղուցն է, որը կարող են փակել Եմենի հուսիները։ Միջազգային առևտրի մոտ 12 տոկոսն իրականացվում է այս նեղուցով։ Ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը, ինչպես նաև դրան ուղեկցող մի քանի նավերը, չեն անցել Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով՝ ԱՄՆ վերադառնալու համար՝ Եմենի հուսիների հրթիռների հասանելիության սահմաններում գտնվելու մտավախությունների պատճառով, և ընտրել են Աֆրիկայի շրջանցիկ երկար երթուղին։ Այս նախազգուշական միջոցը հստակ ցույց է տալիս ամերիկյան նավերի համար ռիսկը, եթե Բաբ ալ-Մանդաբ նեղուցը փակվի։
ԱՄՆ որոշումը բացասական արձագանք է ստացել տարածաշրջանում և աշխարհում։ Սաուդյան Արաբիան բացահայտորեն դեմ է արտահայտվել ԱՄՆ այս որոշմանը։ Եվրոպական կառավարությունները դեմ են Իրանի ռազմածովային շրջափակմանը մասնակցելուն։ Չինաստանի պաշտպանության նախարարը, որպես Իրանի խոշոր առևտրային գործընկեր, նույնպես զգուշացրել է ամերիկացիներին։