Պենտագոնը թաքցնում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված վնասի չափերը
Ամերիկյան NBC News ցանցը հաղորդում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ ռազմական բազաներին ավելի մեծ վնաս է հասցրել, քան պաշտոնապես հայտարարվել է»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ NBC News-ը հաղորդել է. «Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները և սարքավորումները մեծ վնաս են կրել իրանական հարձակումներից։ Վնասի չափերն իրականում ավելի մեծ են, քան պաշտոնապես հայտարարվել է, և ակնկալվում է, վերանորոգումը կարժենա միլիարդավոր դոլարներ»։
Ամերիկյան լրատվամիջոցը, հղում անելով երեք ամերիկացի պաշտոնյաների, կոնգրեսականների երկու օգնականների և թեմային ծանոթ մեկ այլ անձի, նշել է. «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմաբազաներն ու սարքավորումները հարձակման են ենթարկվել Իրանի կողմից, այդ թվում՝ իրանական F-5 կործանիչի միջոցով, և դա տեղի է ունեցել ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի առկայության պայմաններում։ Դրանց վերանորոգումը կարող է արժենալ միլիարդավոր դոլարներ»։
Նշելով, որ այս լուրերը գրաքննություն են ենթարկվում Թրամփի կառավարության կողմից, NBC News-ը հավելել է․ «Իրանը վնասել է ավելի շատ ամերիկյան բազաներ, քան խոստովանում է Պենտագոնը: Թրամփի վարչակազմը նաև խնդրել է մասնավոր արբանյակային ընկերություններին արգելափակել իր բազաների պատկերներին հասանելիությունը»:
Հաղորդման մեջ ասվում է. «Զայրացած ամերիկացի օրենսդիրները դեռևս մանրամասներ չունեն վնասի չափերի վերաբերյալ, իսկ Պենտագոնը աննախադեպ ֆինանսավորում է խնդրում»: