Իրանի գիտական կենտրոնները հարձակումներից պաշտպանելու hամաշխարհային կոչ
Համաշխարհային գիտական հանրության հարյուրավոր անդամներ բաց նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ կոչ անելով անհապաղ պաշտպանել Իրանի գիտական ենթակառուցվածքները և հաստատությունները: Նամակը ստորագրողներն ընդգծել են Իրանի գիտական և ակադեմիական կենտրոնների վրա հարձակումների պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Գիտնականները մտահոգություն են հայտնել իրանական լաբորատորիաների, համալսարանների, հիվանդանոցների և այլ գիտական կենտրոնների վրա առնվազն 21 հարձակումների կապակցությամբ և նշել, որ, հակառակ ԱՄՆ-ի և Իսրայելի այն պնդումներին, թե թիրախավորվել են ռազմական կենտրոնները, հարձակման ենթարկված թիրախների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք:
Նամակում նշվում է, որ հարձակումների թիրախների միայն 33 տոկոսն է եղել ռազմական, իսկ մնացածը եղել են գիտական, առևտրային, ակադեմիական և հանրային հաստատություններ: Համաշխարհային գիտական հանրության անդամները կոչ են արել ՄԱԿ-ին գործնական միջոցներ ձեռնարկել Իրանի գիտական հաստատությունները պաշտպանելու և նման գործողությունների կրկնությունը կանխելու համար:
Նամակը ստորագրողները զգուշացրել են, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Իսրայելի թշնամական մոտեցումը, Իրանի գիտական և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումների հավանականությունը պահպանվում է։