Ամերիկացի հայտնի ինֆլյուենսերը Մեքսիկայում աջակցություն է հայտնել Իրանի ազգային հավաքականին
https://parstoday.ir/hy/news/world-i246648-Ամերիկացի_հայտնի_ինֆլյուենսերը_Մեքսիկայում_աջակցություն_է_հայտնել_Իրանի_ազգային_հավաքականին
Ամերիկացի ազդեցիկ բլոգեր և քաղաքական մեկնաբան Ջեքսոն Հինքլը Մեքսիկայի Տիխուանա քաղաքում այցելել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներին և իր աջակցություն հայտնել թիմին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության շրջանակում։
(last modified 2026-06-15T10:21:34+00:00 )
Հունիս 15, 2026 13:47 Asia/Tehran
  • Ամերիկացի հայտնի ինֆլյուենսերը Մեքսիկայում աջակցություն է հայտնել Իրանի ազգային հավաքականին

Ամերիկացի ազդեցիկ բլոգեր և քաղաքական մեկնաբան Ջեքսոն Հինքլը Մեքսիկայի Տիխուանա քաղաքում այցելել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներին և իր աջակցություն հայտնել թիմին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության շրջանակում։

Հինքլը, ով կրել է Իրանի ազգային հավաքականի մարզաշապիկը, տեսաուղերձում նշել է, որ Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունում ներկայացնում է ոչ միայն սպորտային թիմ, այլև պատերազմի զոհերի, վիրավորված խաղաղ բնակիչների, ինչպես նաև ավերված դպրոցների ու բուժհաստատությունների հիշատակը։

Նա  Իրանի  հավաքականին բնութագրել է որպես «իրական հերոսներ» օրինակ՝ ընդգծելով, որ նրանք, անկախ խաղադաշտում գրանցված արդյունքներից, պայքարում են ազգային արժանապատվության և հիշողության պահպանման համար։

3,8 միլիոն հետևորդ ունեցող Հինքլը համարվում է X սոցիալական հարթակի  ամենաազդեցիկ հանրային դեմքերից մեկը։ Նա նախկինում ևս բազմիցս աջակցություն է հայտնել Իրանին միջազգային տարբեր հարցերում և ԱՄՆ-ում հայտնի է որպես քաղաքական թեմաներով ակտիվ հրապարակախոս։