Եվրամիությունում դժգոհ են Թուրքիայից
https://parstoday.ir/hy/news/world-i24715-Եվրամիությունում_դժգոհ_են_Թուրքիայից
Թուրքիան դեռեւս պետք է իրականացնի Եվրամիության հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որպեսզի եվրոպական երկրներին հնարավորություն ընձեռի հետ ուղարկել թուրքական քաղաքացիություն չունեցող անձանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2016 05:08 Asia/Tehran
  • Եվրամիությունում դժգոհ են Թուրքիայից

Թուրքիան դեռեւս պետք է իրականացնի Եվրամիության հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որպեսզի եվրոպական երկրներին հնարավորություն ընձեռի հետ ուղարկել թուրքական քաղաքացիություն չունեցող անձանց:

Այս ձգձգումները կասկածի տակ են դնում միգրանտների հարցով ավելի խոշոր համաձայնագիր իրականացնելու հարցում Թուրքիայի հավատարմությունը:

Այսպես կոչված, ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացման ձգձգումը գլխացավանք է Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության համար, որոնք ցանկանում են այն գործողության մեջ տեսնել:

Համաձայնագիրը վերաբերում է այն անձանց, որոնք ապաստան չեն փնտրում եւ փախստական չեն, բայց Թուրքիայից ԵՄ տարածք են ժամանել:

Ըստ EUobserver-ի, Թուրքիայի խորհրդարանը հունիսի 1-ին հավանության է արժանացրել համաձայնագիրը: Բայց այն դեռեւս պետք է հաստատի Թուրքիայի Նախարարների խորհուրդը:

Եվրահանձնաժողովում կարծում են, որ որոշումը պետք է ընդունվի արագացված կարգով: