Մեդվեդև. Բաբ էլ-Մանդեբը Իրանի համար ավելի կարևոր ռազմավարական լծակ է, քան Հորմուզի նեղուցը
Հուլիս 04, 2026 13:26 Asia/Tehran
Թեհրան կատարած այցից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նշելով տարածաշրջանի ծովային ուղիների նշանակությունը, ընդգծեց, որ Հորմուզի նեղուցը դարձել է Իրանի համար բարձր զսպող ուժ ունեցող ռազմավարական լծակ, սակայն Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, Թեհրանի տեսանկյունից, ավելի մեծ ներուժ և նշանակություն ունի ։
Մեդվեդևի խոսքով՝ այս ջրային ուղու ցանկացած խափանում կարող է լրջորեն ազդել նավթի փոխադրման վրա և լայանածավալ հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի էներգետիկ անվտանգության և կայունության համար. հարց, որը, նրա կարծիքով, պետք է հաշվի առնվի տարածաշրջանում զարգացումների ցանկացած գնահատման ժամանակ։
Անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների գործընթացին՝ նա ասաց, որ թվում է, թե երկու կողմերի համար դժվար է վերջնական համաձայնության հասնելը, քանի որ, ըստ նրա, ամերիկացի պաշտոնյաները պատրաստ չեն վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։
Pars Today-ը հաղորդել է, որ Մեդվեդևը նաև հայտնել է «պատժամիջոցների տակ գտնվող երկրների հարթակ» ձևավորելու գաղափարի շուրջ Իրանի նախագահի հետ զրույցի մասին և այս նախաձեռնությունը համարել է տնտեսական սահմանափակումների և միջազգային պատժամիջոցների ենթարկված երկրների միջև համագործակցության ընդլայնման հիմք։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը, որը Թեհրան էր մեկնել՝ Իրանի նահատակ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի աճյունին իր հարգանքի տուրքը մատուցելու և հրաժեշտ տալու համար, նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին փոխանցեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական ուղերձը։