Իրանի դեմ պատերազմի հետևանքով թույլ եվրոպական ավիաընկերությունները սնանկացման եզրին են
https://parstoday.ir/hy/news/world-i247766-Իրանի_դեմ_պատերազմի_հետևանքով_թույլ_եվրոպական_ավիաընկերությունները_սնանկացման_եզրին_են
Pars Today- Արևմտյան Ասիայում սրվող հակամարտությունների և Իրանի դեմ հարձակումների պատճառով վառելիքի գների բարձրացումը մեծացրել է որոշ փոքր եվրոպական ավիաընկերությունների վրա ֆինանսական ճնշումը, ինչի հետևանքով դրանք հայտնվել են փլուզման և սնանկացման եզրին։
(last modified 2026-07-16T13:58:42+00:00 )
Հուլիս 16, 2026 17:27 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատերազմի հետևանքով թույլ եվրոպական ավիաընկերությունները սնանկացման եզրին են
    Իրանի դեմ պատերազմի հետևանքով թույլ եվրոպական ավիաընկերությունները սնանկացման եզրին են

Pars Today- Արևմտյան Ասիայում սրվող հակամարտությունների և Իրանի դեմ հարձակումների պատճառով վառելիքի գների բարձրացումը մեծացրել է որոշ փոքր եվրոպական ավիաընկերությունների վրա ֆինանսական ճնշումը, ինչի հետևանքով դրանք հայտնվել են փլուզման և սնանկացման եզրին։

Հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, ParsToday-ը հաղորդել է, որ Մինչ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմը կրկին բարձրացրել է նավթի գները, ներդրողները և ավիացիոն արդյունաբերության ղեկավարները տեսնում են բազմաթիվ նշաններ առ այն, որ Եվրոպայում ֆինանսապես թույլ ավիաընկերությունները փլուզվում են։

Բրիտանական EasyJet ավիաընկերությունը գտնվում է ամերիկյան ընկերության կողմից յուրացվելու եզրին, իսկ լատվիական AirBaltic-ը կարճաժամկետ ֆինանսավորում է փնտրում իր պարտքային պարտավորությունները կատարելու համար։ Նորվեգական Nors Atlantic ընկերությունը նույնպես ռազմավարության վերանայման փուլ է անցնում։

Reuters-ը հայտնել է, որ վառելիքի գների բարձրացումը բացահայտել է ընկերությունների փխրուն հաշվեկշիռները, և նրանք այժմ քննարկում են վարչական կառուցվածքի վերանայումը, վաճառքը և սնանկությունից խուսափելը։

«Մենք ֆինանսական առաջարկներ ենք անում Եվրոպայի չորս կամ հինգ խոշոր ավիաընկերություններին՝ կառուցվածքը վերանայելու համար», - ասել է Interpath ֆինանսական խորհրդատվական ընկերության Եվրոպայի բաժնի ղեկավար Բարմա Բոկումը։

Անցյալ ամիս համաշխարհային ավիաարդյունաբերությունը գրեթե կիսով չափ կրճատեց 2026 թվականի շահույթի կանխատեսումը՝ Արևմտյան Ասիայում հակամարտությունների և վառելիքի գների աճի պատճառով: Բանկիրներն ու վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ, որը վառելիքի գների հսկայական թռիչքի պատճառ է դարձել, սրել է ֆինանսական ճնշումները։

Airbus-ը ևս կրճատել է իր ուղևորատար ինքնաթիռների վաճառքի 20-ամյա պահանջարկի կանխատեսումը՝ պատերազմի և առևտրային լարվածության պատճառով: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը նույնպես զգուշացրել է, որ որոշ ավիաընկերություններ կսնանկանան կամ կգնվեն ավելի խոշոր ընկերությունների կողմից, եթե վառելիքի գները մնան բարձր: