ՄԱԿ-ում դատապարտել են Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները․ IRNA
https://parstoday.ir/hy/news/world-i247828-ՄԱԿ_ում_դատապարտել_են_Իրանի_քաղաքացիական_ենթակառուցվածքներին_հասցված_հարվածները_irna
Համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հասցվող ցանկացած հարված, քանի որ դրանք կարող են որակվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում։
(last modified 2026-07-18T08:27:15+00:00 )
Հուլիս 18, 2026 11:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում դատապարտել են Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները․ IRNA

Համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հասցվող ցանկացած հարված, քանի որ դրանք կարող են որակվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում։

Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղը։

Պատասխանելով իրանական քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կամուրջների ու հիվանդանոցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների մասին հարցին՝ Հաղն ընդգծել է կազմակերպության դիրքորոշումը. «Այո՛, մենք դատապարտում ենք քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։  Նման հարվածները կարող են դիտարկվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում»,- նշել է նա։