Եվրոպական աջակցությունն Ուկրաինային սպառնալիքի տակ է. Financial Times
https://parstoday.ir/hy/news/world-i247918-Եվրոպական_աջակցությունն_Ուկրաինային_սպառնալիքի_տակ_է._financial_times
Sputnik. Եվրոպական երկրներն այլևս չեն ցանկանում կորուստներ ունենալ հանուն մյուս պատերազմող կողմի, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների աջակցության «կոլապսի» է բախվում, գրում է Financial Times-ը։
(last modified 2026-07-20T13:06:26+00:00 )
Հուլիս 20, 2026 16:34 Asia/Tehran
  • Եվրոպական աջակցությունն Ուկրաինային սպառնալիքի տակ է. Financial Times

Sputnik. Եվրոպական երկրներն այլևս չեն ցանկանում կորուստներ ունենալ հանուն մյուս պատերազմող կողմի, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների աջակցության «կոլապսի» է բախվում, գրում է Financial Times-ը։

Նույնիսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնեցումն է փորձություն դարձել։ Պետությունները, այդ թվում` Հունաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Ավստրիան, պահանջել են մեղմել սահմանափակումները հանուն իրենց սեփական ընկերությունների և նույնիսկ ապասառեցնել ՌԴ–ի ակտիվների մի մասը, նշում է պարբերականը։

«Բանակցությունների սեղանի շուրջ բարոյական իմպերատիվն ավելի ու ավելի քիչ է գործում։ Բոլոր մայրաքաղաքները համաձայն են կոշտ հռետորաբանության հետ և խոսում են համերաշխության մասին, բայց հետո այդ ամենը հալչում է... Սա լուրջ ճգնաժամ է պատժամիջոցների նկատմամբ ամբողջ մոտեցման համար։ Եթե բոլորը բացառություններ և սողանցքներ են պահանջելու, ապա, ի վերջո, պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ դատարկ խոսքեր են լինելու», – հայտարարել է դիվանագետներից մեկը։

ԵՄ-ում շարունակում են խոսել Կիևի ռեժիմի նկատմամբ համերաշխության մասին, սակայն գործնականում ​​ավելի հաճախ սկսել են պաշտպանել սեփական բիզնես շահերը։ Վաղ թե ուշ սա կարող է անիմաստ պատժամիջոցների հանգեցնել, նշել է թերթը։