Միրշայմեր. Վաշինգտոնը Իրանի դեմ պատերազմում չհասավ իր նպատակներից և ոչ մեկին
Ամերիկացի քաղաքագետ Ջոն Միրշայմերը, գնահատելով Վաշինգտոնի գործողությունները Իրանի դեմ պատերազմում, դրանք բնութագրել է «աղետալի ձախողում»՝ նշելով, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի հասել իր ռազմավարական նպատակներից և ոչ մեկին, այլև լուրջ վնասներ է կրել ռազմական դիրքերի, տարածաշրջանային դաշինքների և տնտեսական շահերի առումով։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ամերիկացի քաղաքագետ, քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Uncensored (Առանց գրաքննության) հաղորդմանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի դեմ պատերազմի հետևանքներին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ պատերազմում կրել է կործանարար պարտություն և չի իրականացրել այն նպատակներից և ոչ մեկը, որոնց հասնելու համար սկսել էր ռազմական գործողությունը։
Միրշայմերի խոսքով՝ Վաշինգտոնը պատերազմը սկսել էր չորս նպատակով՝ Իրանում իշխանափոխություն իրականացնել, վերացնել Իրանի ուրանի հարստացման կարողությունը, դադարեցնել Թեհրանի աջակցությունը Եմենի «Անսարալլահ» շարժմանը, Լիբանանի «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին, ինչպես նաև կանգնեցնել Իրանի հեռահար հրթիռային ծրագիրը։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն ձախողվել է բոլոր չորս ուղղություններով։
Քաղաքագիտության պրոֆեսորը հավելել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքները վնասվել են, Վաշինգտոնի դաշինքային ցանցը Արևմտյան Ասիայում թուլացել է, իսկ համաշխարհային տնտեսությունը մոտ ապագայում կարող է բախվել լուրջ ճգնաժամի։
Միրշայմերը եզրափակել է, որ մինչ այժմ չի ներկայացվել որևէ այլընտրանքային ռազմավարություն, որը թույլ կտա ԱՄՆ-ին դուրս գալ ստեղծված իրավիճակից, և այդ պատճառով ներկայիս ճգնաժամը ռազմական լուծում չունի։