ԱՄՆ-ի օդային հզորության փակուղին՝ Իրանի ռազմավարության պայմաններում
https://parstoday.ir/hy/news/world-i248780-ԱՄՆ_ի_օդային_հզորության_փակուղին_Իրանի_ռազմավարության_պայմաններում
Small Wars Journal հեղինակավոր ամսագիրը գրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ցույց են տվել, թե ինչպես պատերազմի սկզբնական փուլերում իրականացված ավերիչ ռմբակոծությունները կարող են չհանգեցնել որևէ ռազմավարական արդյունքի։
(last modified 2026-08-10T13:17:55+00:00 )
Օգոստոս 10, 2026 16:45 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի օդային հզորության փակուղին՝ Իրանի ռազմավարության պայմաններում

Small Wars Journal հեղինակավոր ամսագիրը գրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ցույց են տվել, թե ինչպես պատերազմի սկզբնական փուլերում իրականացված ավերիչ ռմբակոծությունները կարող են չհանգեցնել որևէ ռազմավարական արդյունքի։

Հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ  պատերազմական հարցերով մասնագիտացած Small Wars Journal-ի գնահատմամբ՝ Իրանը, կիրառելով ասիմետրիկ ուժ և ապակենտրոնացված կառուցվածք, ԱՄՆ-ին հասցրել է ռազմավարական փակուղու։
Small Wars Journal-ը շեշտել է, որ Իրանի նկատմամբ հարկադրանքի ռազմավարությունը մտել է փակուղի, իսկ այնպիսի հարձակումները կրկնելու սպառնալիքը, որոնց դիմակայելու և գոյատևելու իր կարողությունն Իրանը նախկինում արդեն ապացուցել է, այլևս բավարար վստահություն չի ներշնչում։
Պարբերականն ընդգծել է, որ Վաշինգտոնը, կորցնելով էսկալացիայի հիմնական լծակները, զիջել է իր գերազանցությունը, մինչդեռ Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։