Արաղչի․ Իրանը աջակցում է տարածաշրջանի երկրների անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i249124-Արաղչի_Իրանը_աջակցում_է_տարածաշրջանի_երկրների_անվտանգությանը_կայունությանը_և_տարածքային_ամբողջականությանը
Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբաս Արաղչին Իրաքի և Թուրքիայի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում ընդգծել է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը Թեհրանի աջակցության, ինչպես նաև դիվանագիտական խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։
(last modified 2026-08-18T12:41:27+00:00 )
Օգոստոս 18, 2026 16:07 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանը աջակցում է տարածաշրջանի երկրների անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը

Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբաս Արաղչին Իրաքի և Թուրքիայի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում ընդգծել է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը Թեհրանի աջակցության, ինչպես նաև դիվանագիտական խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբաս Արաղչին Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իրաքի անվտանգության, կայունության և տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Նա նաև կոչ է արել զգոն լինել ահաբեկչական գործողությունների և այն քայլերի նկատմամբ, որոնք կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին։
Կողմերն ընդգծել են նաև ընդհանուր սահմանների անվտանգության պահպանման և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու նպատակով երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Արաղչին առանձին զրույց է ունեցել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումներն ու երկկողմ հարաբերությունները։
Արաղչին, անդրադառնալով Հորմուզի նեղուցում նավերի անվտանգ տեղաշարժի համար համապատասխան ուղու որոշման շուրջ Իրանի և Օմանի բանակցություններին, ընդգծել է այդ գործընթացի շարունակման կարևորությունը։
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները նաև ընդգծել են քաղաքական և դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ լարվածության սրումը կանխելու և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով։