Պենտագոնը մտածում է Պարսից ծոցից նահանջելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i249168-Պենտագոնը_մտածում_է_Պարսից_ծոցից_նահանջելու_մասին
Պենտագոնի քաղաքականության մշակման գրասենյակը, Միացյալ շտաբների պետերի կոմիտեն և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը քննարկում են տարածաշրջանում տեղակայված ուժերի մի մասի կրճատման կամ տեղափոխման սցենարները։
(last modified 2026-08-19T12:47:01+00:00 )
Օգոստոս 19, 2026 16:15 Asia/Tehran
  • Պենտագոնը մտածում է Պարսից ծոցից նահանջելու մասին

Պենտագոնի քաղաքականության մշակման գրասենյակը, Միացյալ շտաբների պետերի կոմիտեն և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը քննարկում են տարածաշրջանում տեղակայված ուժերի մի մասի կրճատման կամ տեղափոխման սցենարները։

 CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերի աջակցությունը ուժերը Պարսից ծոցից ավելի հեռու շրջաններ տեղափոխելու առաջարկին, նույնպես ցույց է տալիս, որ Իրանի հրթիռային և անօդաչու կարողությունների նկատմամբ ամերիկյան ուժերի խոցելիությունը լուրջ մտահոգություն է դարձել Վաշինգտոնի ռազմական հաշվարկներում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով արևմտյան աղբյուրներին, ամերիկյան ուժերի տեղակայման մոդելի վերանայումը և ուժերը հավանաբար ավելի արևմտյան շրջաններ տեղափոխելը կարող է վկայել այն մասին, որ Իրանի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի խոշոր և կենտրոնացված ռազմակայաններն այլևս նախկին անվտանգությունը չունեն։
Այս հարցը Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին կանգնեցնում է ԱՄՆ-ի անվտանգության հովանոցի հնարավոր թուլացման առաջ և կարող է նրանց դրդել ամրապնդելու սեփական պաշտպանական կարողությունները և ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը։ Ընդհանուր առմամբ, Իրանի դեմ պատերազմը բացահայտել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայության արժեքն ու խոցելիությունը։