Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար․ հազարավոր իրանցիներ դարձել են ահաբեկչության զոհ
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար․ հազարավոր իրանցիներ դարձել են ահաբեկչության զոհ
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը, անդրադառնալով երկրում ահաբեկչական գործողությունների երկարամյա պատմությանը, հայտարարել է, որ հազարավոր իրանցի քաղաքացիներ՝ երեխաներից և կանանցից մինչև գիտնականներ, զինվորականներ ու իրավապահներ, հոգևորականներ, բանվորներ և ուսանողներ, զոհվել են ահաբեկչական հարձակումների հետևանքով, իսկ այդ գործողությունների հետևանքները տարիներ շարունակ ազդել են զոհերի ընտանիքների վրա։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, Նասեր Սարաջը քննադատել է միջազգային հանրության կողմից ահաբեկչության զոհերի նկատմամբ դրսևորվող երկակի մոտեցումը՝ ընդգծելով, որ մարդկանց կյանքը չպետք է գնահատվի նրանց ազգության կամ քաղաքացիության հիման վրա։ Նա կոչ է արել աշխարհի տարբեր հատվածներում ահաբեկչության նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերել։
Սարաջը, անդրադառնալով պետական ահաբեկչությանը, նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չպետք է սահմանափակվի միայն ոչ պետական խմբավորումների դեմ գործողություններով, և որ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության ցանկացած կազմակերպված կիրառում պետք է դատապարտվի։ Նա ընդգծել է, որ ռազմական ուժը կամ ահաբեկչության դեմ պայքարի մասին պնդումը չեն կարող մարդու իրավունքների խախտման հիմք կամ արդարացում լինել։