Նեթանյահուն ձմռանը հավանաբար կայցելի Ղազախստան և Ադրբեջան
Հուլիս 06, 2016 09:12 Asia/Tehran
The Times of İsrael պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քենիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Ղազախստան և հնարավոր է՝ նաև Ադրբեջան:
Իսրայելի վարչապետն իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում իր դիրքերն ու դիվանագիտական կապերն ամրապնդելու նպատակով կառուցում է նոր դաշինքներ:
Նեթանյահուն ընդգծել է, որ այդ քաղաքականության շրջանակներում ձմռան ամիսներին կայցելի Ղազախստան ու Ադրբեջան: Իսրայելի վարչապետը, սակայն, չի նշել կոնկրետ ժամկետներ:
Պիտակ