ԱՄՆ նախարարը հրաժարվել է իր նախկին հայտարարություններից
https://parstoday.ir/hy/news/world-i249778-ԱՄՆ_նախարարը_հրաժարվել_է_իր_նախկին_հայտարարություններից
ԱՄՆ առևտրի նախարարը, ով ավելի վաղ պնդել էր, թե Իրանի դեմ պատերազմում ոչ մի ամերիկացի չի զոհվել, հայտարարել է, որ զոհվել է այդ երկրի 18 զինծառայող։
(last modified 2026-09-04T06:13:42+00:00 )
Սեպտեմբեր 04, 2026 09:28 Asia/Tehran
  • ԱՄՆ նախարարը հրաժարվել է իր նախկին հայտարարություններից

ԱՄՆ առևտրի նախարարը, ով ավելի վաղ պնդել էր, թե Իրանի դեմ պատերազմում ոչ մի ամերիկացի չի զոհվել, հայտարարել է, որ զոհվել է այդ երկրի 18 զինծառայող։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում կատարելով IRIB-ին, , ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը,  ով ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի դեմ պատերազմի ընթացքում ոչ մի ամերիկացի քաղաքացի կամ զինծառայող չի զոհվել, հրաժարվել է այդ հայտարարությունից և ներողություն խնդրել։

Լուտնիկը վիճահարույց հայտարարությամբ պնդել էր, թե Իրանի դեմ պատերազմի ընթացքում ոչ մի ամերիկացի չի զոհվել։ Սակայն քննադատությունների ուժգնացումից հետո նա շտկել է իր խոսքերը՝ ասելով, որ նկատի է ունեցել ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Վենեսուելայում, որի ընթացքում, նրա խոսքով, ամերիկացի զինծառայողներ չեն զոհվել։

ԱՄՆ առևտրի նախարարն ընդգծել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում զոհվել է 18 ամերիկացի զինծառայող։