Դեմոկրատ սենատոր․ Հեգսեթը թաքցնում է Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը ամերիկացիներից թաքցնում է Իրանի դեմ պատերազմի ծախսերը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Մերֆին, անդրադառնալով Արևմտյան Ասիա կատարած իր այցին, նշել է, որ Պենտագոնը խոչընդոտել է իր այցելությանը Քաթարում գտնվող ամերիկյան ռազմաբազա։
Նա Ռիադում ԱՄՆ դեսպանատան ավերածությունները բնութագրել է որպես «ծավալուն»՝ նշելով, որ դրանք շատ ավելի լուրջ են, քան ներկայացվել է հանրությանը։
Կատարից և Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո Մերֆին ասել է. «Եթե այդ հարձակումը տեղի ունենար ցերեկային ժամերին, կասկած չկա, որ շատ մեծ թվով ամերիկացիներ կզոհվեին»։
Նա մեղադրել է Պենտագոնին՝ Կոնգրեսին պատերազմի իրական ծախսերին սեփական աչքերով ծանոթանալու հնարավորությունից զրկելու փորձերի համար։ Սենատորի խոսքով՝ Փիթ Հեգսեթը «վճռական է տրամադրված՝ պատերազմի ծախսերն ու հետևանքները ամերիկացիներից թաքցնելու հարցում»։