Reuters․ Իրանի ճշգրիտ հարվածները խաթարել են ԱՄՆ-ի ռազմական ծրագրերը
Reuters-ը գրել է, որ Իրանի ճշգրիտ հարվածները շարքից հանել են Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի հետ կապված ենթակառուցվածքները և խաթարել Վաշինգտոնի ռազմական ծրագրերը։
Վկայակոչելով IRIB-ը-ը, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ Reuters-ում հրապարակված զեկույցի՝ 2026 թվականի փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը և նրա դաշնակից ուժերը Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի 84 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ իրականացրել են առնվազն 135 անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարված։ ըստ այս հոդվածի՝ հարվածները զգալի ֆիզիկական և տնտեսական վնաս են պատճառել ու խաթարել մի շարք կենսական նշանակության օբյեկտների գործունեությունը։
Նշվում է, որ Իրանի և նրա դաշնակից ուժերի հարվածների թիրախում են հայտնվել Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքները։
Թիրախների թվում են եղել նավթի և գազի արդյունահանման ու վերամշակման օբյեկտները, օդանավակայանները, խողովակաշարերը և ամերիկյան ընկերություններին պատկանող ռազմավարական նշանակության սարքավորումները։ Reuters-ը նշել է, որ սեփական հետաքննությունը բացահայտել է հարվածների ճշգրտությունը և տարածաշրջանի կարևոր տնտեսական կենտրոններում առանցքային սարքավորումների վնասման հետևանքները։
Հարվածների տնտեսական և ռազմական հետևանքները
Սնդրադառնալով տարածաշրջանի կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված վնասին Reuters-ը գրում է, որ զգայուն սարքավորումների ուղղությամբ իրականացված նպատակային հարվածների արդյունքում ահսցված վնասն ազդել է տնտեսական գործունեության և էներգակիրների արտահանման վրա։
Reuters-ը նաև նշել է, որ այս հարվածներն Իրանին օգնել են մեծացնել պատերազմի տնտեսական և ռազմավարական ծախսերը ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի համար։ Գործակալության հաղորդմամբ՝ տարածաշրջանի երկրների կենտրոնացված և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների խոցելիությունն ընդգծել է այդ օբյեկտները ճշգրիտ հարվածներից պաշտպանելու սահմանափակ հնարավորությունները։
Ընդհանուր առմամբ, Reuters-ի զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ կապված տնտեսական կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումները դարձել են պատերազմի կարևոր բաղադրիչներից մեկը։ Դրանք, բացի ռազմական հետևանքներից, ազդում են նաև էներգիայի արտադրության և փոխադրման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և նրանց արևմտյան դաշնակիցների տնտեսական ծախսերի վրա։