12 երկիր պայմանավորվել է մաքսատուրքերի ամբողջական վերացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i2518-12_երկիր_պայմանավորվել_է_մաքսատուրքերի_ամբողջական_վերացման_մասին
Տասներկու պետությունների առևտրի նախարարները Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության (Trans-Pacific Partnership) ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է korrespondent.net-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 06:19 Asia/Tehran
  • 12 երկիր պայմանավորվել է մաքսատուրքերի ամբողջական վերացման մասին

Տասներկու պետությունների առևտրի նախարարները Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության (Trans-Pacific Partnership) ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է korrespondent.net-ը:

Արարողությունն անցկացվել է նորզելանդական Օքլենդ քաղաքում։

Առևտրային համաձայնությունը համարվում է ամենախոշորը վերջին 20 տարվա ընթացքում: Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության կազմում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Վիետնամը, Կանադան, Ավստրալիան, Մալայզիան, Պերուն, Բրունեյը, Սինգապուրը, Չիլին և Մեքսիկան:

Այս գործընկերությունն առևտրային դաշնագիր է, որը ենթադրում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերի ամբողջական վերացում։