Գերմանիան շահագրգռված է Իրանի հետ փոխգործակցությամբ բոլոր ուղղություններով. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i25252-Գերմանիան_շահագրգռված_է_Իրանի_հետ_փոխգործակցությամբ_բոլոր_ուղղություններով._ԱԳՆ
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Գերմանիան շահագրգռված է Իրանի հետ փոխգործակցությամբ բոլոր ուղղություններով, սակայն գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2016 15:52 Asia/Tehran
  • Գերմանիան շահագրգռված է Իրանի հետ փոխգործակցությամբ բոլոր ուղղություններով. ԱԳՆ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Գերմանիան շահագրգռված է Իրանի հետ փոխգործակցությամբ բոլոր ուղղություններով, սակայն գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ:

Նա ընդգծել է, որ ավելի վաղ Բեռլինում քանիցս հայտարարել են, որ շահագրգռված են Իրանի հետ հարաբերություններով. «Մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները զարգանան ավելի ինտենսիվորեն բոլոր մակարդակներում ու բոլոր ոլորտներում»:

Շեֆերը մանրամասնել է, որ խոչընդոտներից մեկը Իսրայելի հանդեպ Իրանի դիրքորոշումն է: Շեֆերը Գերմանիայի ու Իրանի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ու Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հարաբերությունները որակել է որպես հիանալի: