Սիրիական հակամարտության լուծումը հնարավոր Է միայն նոր կառավարություն ընտրելու միջոցով. Քեմերոն
https://parstoday.ir/hy/news/world-i2584-Սիրիական_հակամարտության_լուծումը_հնարավոր_Է_միայն_նոր_կառավարություն_ընտրելու_միջոցով._Քեմերոն
Սիրիական հակամարտության երկարաժամկետ լուծման հնարավոր Է հասնել երկրի նոր կառավարություն ընտրելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 13:36 Asia/Tehran
  • Սիրիական հակամարտության լուծումը հնարավոր Է միայն նոր կառավարություն ընտրելու միջոցով. Քեմերոն

Սիրիական հակամարտության երկարաժամկետ լուծման հնարավոր Է հասնել երկրի նոր կառավարություն ընտրելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:

«Սիրիական հակամարտության երկարաժամկետ լուծումը կարող Է ձեռք բերվել միայն նոր կառավարության քաղաքական անցման օգնությամբ,-ասել Է նա:-Մենք այդ ուղղությամբ պետք Է աշխատենք՝ որքան Էլ որ ծանր լինի»:

Քեմերոնը նաեւ հորդորել Է օգնություն ցուցաբերել սիրիական ժողովրդին, որը տուժում Է քաղաքացիական պատերազմների հետեւանքներից: Նա հայտնել Է, որ Մեծ Բրիտանիան հավելյալ 1,2 մլրդ ֆունտ (1,7 մլրդ դոլար) կհատկացնի Սիրիային ու տարածաշրջանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ «օգնության ընդհանուր ծավալը կհասցվի 3,3 մլրդ դոլարի»: «Միայն ԱՄՆ-ն Է ավելի շատ հատկացրել»,-ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

4/2/2016