Սիրիական ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում Է միջազգային հանրությունը. Պան Գի Մուն
https://parstoday.ir/hy/news/world-i2599-Սիրիական_ճգնաժամի_համար_պատասխանատվությունը_կրում_Է_միջազգային_հանրությունը._Պան_Գի_Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային հանրակցության վրա Է դրել հինգ տարի շարունակվող սիրիական ճգնաժամի պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 13:43 Asia/Tehran
  • Սիրիական ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում Է միջազգային հանրությունը. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային հանրակցության վրա Է դրել հինգ տարի շարունակվող սիրիական ճգնաժամի պատասխանատվությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը փետրվարի 4-ին զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցի նրա պաշտոնական Էջում:

«Շուտով կսկսվի սիրիական ճգնաժամի վեցերորդ տարին: Միջազգային հանրակցությունն Է կրում ամբողջ պատասխանատվությունն այն բանի համար, որ չի կարողացել այն կարգավորել»,-նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ միջսիրիական բանակցությունները խափանվել են Սիրիայում օդային հարվածների հանկարծակի ավելացմամբ, ինչը մեծ անհանգստություն Է առաջացնում: Այդ մասին նա հայտարարել Է՝ Լոնդոնում՝ ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:

Միջսիրիական բանակցությունները կասեցումը ցույց Է տալիս, թե որքան խորն են տարաձայնությունները կողմերի միջեւ, հայտարարել Է Պան Գի Մունը: «Բանակցությունների ժամանակավոր դադարը, (հայտարարվել Է գլխավոր քարտուղարի՝ ՍԱՀ-ի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի կողմից) ցույց Է տալիս, թե որքան խորն են տարաձայնությունները»,-ասել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Պան Գի Մունի խոսքով՝ դադարը, որը հայտարարված Է բանակցություններում, պետք Է օգտագործվի բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու, այլ ոչ թե մարտադաշտում նոր դիրքեր գրավելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: