Սիրիական հարցով բանակցությունները հետաձգվել են
https://parstoday.ir/hy/news/world-i2605-Սիրիական_հարցով_բանակցությունները_հետաձգվել_են
Սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին առաջիկա օրերին, հետաձգվել են: Այս մասին «ՏԱՍՍ»գործակալության փոխանցմամբ, նշել է բանակցություններում ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 14:00 Asia/Tehran
  • Սիրիական հարցով բանակցությունները հետաձգվել են

Սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին առաջիկա օրերին, հետաձգվել են: Այս մասին «ՏԱՍՍ»գործակալության փոխանցմամբ, նշել է բանակցություններում ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

«Որոշել եմ ժամանակավոր դադար առնել: Մենք նորից կհավաքվենք Ժնևում փետրվարի 25-ին»,- նշել է ՄԱԿ դիվանագետը:

Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունների առնվազն հետաձգվելը սպասելի էր հենց տարվա սկզբից, քանի որ կողմերի մոտ կա խորը անվստահություն մեկը մյուսի նկատմամբ, իսկ մյուս կողմից էլ այդ ընթացքում ՄԱԿ-ի բանագնացին չի հաջողվել արդյունավետ հանդիպումներ ունենալ կողմերի հետ՝ նրանց մեկ օրակարգի շուրջ համախմբելու առումով:

«Մենք մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ Էր Ռիյադի կողմից աջակցություն գտած ընդդիմությունը որոշել է դուրս գալ բանակցային գործընթացից, այդ իսկ պատճառով էլ ՄԱԿ-ի բանագնացը նման հայտարարություն է արել՝ փորձելով քողարկել ընդդիմության բանակցային ֆորմատից դուրս գալու քայլը»,- անդրադառնալով բանակցությունների հետաձգմանը՝ հայտարարել է Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին:

Աղբյուրի փոխանցմամբ, սիրիական ընդդիմությունն էլ իր հերթին մեղադրում է կառավարական պատվիրակությանը՝ պնդելով, որ նրանք այս կերպ ցանկանում են ժամանակ շահել: Ընդիմադիրները մեղադրանքներ են հնչեցրել նաև Ռուսաստանի և Իրանի հասցեին՝ նշելով, որ, այդուհանդերձ, իրենք ներկա կլինեն Ժնևում փետրվարի 25-ին նախանշված բանակցություններին:

Ինչպես նշվում է, փետրվարի 25-ին ընդդիմության պատվիրակության կազմում են լինելու նաև ահաբեկչական խմբավորում համարվող «Ջեիշ ալ-իսլամ»-ի ներկայացուցիչները:

panorama.am

4/2/2016