Ֆրանսիայի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի նոր ԱԳ նախարարին ստախոս է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i26167-Ֆրանսիայի_արտգործնախարարը_Մեծ_Բրիտանիայի_նոր_ԱԳ_նախարարին_ստախոս_է_անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին ստախոս է անվանել եւ հայտնել, որ նրա պաշտոնը որեւէ վստահելի մեկը պետք է ստանձներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2016 13:16 Asia/Tehran
  • Ֆրանսիայի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի նոր ԱԳ նախարարին ստախոս է անվանել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին ստախոս է անվանել եւ հայտնել, որ նրա պաշտոնը որեւէ վստահելի մեկը պետք է ստանձներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը։

«Ես ընդհանրապես Բորիս Ջոնսոնի մասին չեմ անհանգստանում, սակայն… Արշավի ընթացքում նա շատ է խաբել բրիտանացիներին», - հայտարարել է Էյրոն: Նախօրեին Լոնդոնի նախկին քաղաքապետ եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Բորիս Ջոնսոնը դարձել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար: Ջոնսոնը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գլխավոր կողմնակիցներից էր: