ԻՊ-ը ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/world-i26227-ԻՊ_ը_ստանձնել_է_Նիսում_հարձակման_պատասխանատվությունը
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար: Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ նշելով, որ տեղեկությունը հաստատված չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 05:46 Asia/Tehran
  •  ԻՊ-ը ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար: Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ նշելով, որ տեղեկությունը հաստատված չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի վրա մեծ արագությամբ բեռնատար էր հարձակվել: Դրանից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Ի վերջո նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել: Վարորդի անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 80 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է: