ՀՀ մեկ քաղաքացի է զոհվել Նիսում
Հուլիս 15, 2016 14:21 Asia/Tehran
«Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»։
Այս մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրառում էր կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի ուշ Բալայանը գրել է. «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»։
Ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ-ը պաշտոնապես հերքեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը: «Հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է»,-նշվում է ՀՀ ԱԳՆ-ի թվիթթերյան էջում:
galatv.am
14/7/2016
Պիտակ