Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i26326-Ֆրանսուա_Օլանդը_հեռախոսազրույց_է_ունեցել_Բարաք_Օբամայի_հետ
Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման զրուցել են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 18:11 Asia/Tehran
  • Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ

Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման զրուցել են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչության մասին:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է: