Ալմաթիում հարձակվել են ոստիկանության վրա. քաղաքում ահաբեկչական վտանգի առավելագույն մակարդակ է
https://parstoday.ir/hy/news/world-i26713-Ալմաթիում_հարձակվել_են_ոստիկանության_վրա._քաղաքում_ահաբեկչական_վտանգի_առավելագույն_մակարդակ_է
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանության վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2016 09:31 Asia/Tehran
  • Ալմաթիում հարձակվել են ոստիկանության վրա. քաղաքում ահաբեկչական վտանգի առավելագույն մակարդակ է

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանության վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, զոհերից երեքը ոստիկաններ են: Չորրորդ զոհն այն մեքենայի վարորդն է, որը հարձակումն իրականացնողներից մեկը ցանկացել էր գողանալ:

Հարձակման թիրախում է եղել ոստիկանության շրջանային բաժանմունքը: Tengrinews.kz գործակալության տվյալներով` 7 ոստիկան վերակենդանացման բաժանմունքում է:

Ալմաթիի` ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ գրասենյակից հայտնել են, որ հանցագործներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ղազախստանի բանակը ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Ալմաթիում գործում է ահաբեկչական վտանգի առավելագույն` «կարմիր» մակարդակ: