Գրոհայինները Մալիում ռազմաբազա են գրավել. բանակը պատրաստվում է հակահարձակման
https://parstoday.ir/hy/news/world-i26902-Գրոհայինները_Մալիում_ռազմաբազա_են_գրավել._բանակը_պատրաստվում_է_հակահարձակման
Գրոհայինները հուլիսի 19-ին հարձակվել են եւ գրավել Մալիի կենտրոնական հատվածում գտնվող Նամպալա բազան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2016 14:28 Asia/Tehran
  • Գրոհայինները Մալիում ռազմաբազա են գրավել. բանակը պատրաստվում է հակահարձակման

Գրոհայինները հուլիսի 19-ին հարձակվել են եւ գրավել Մալիի կենտրոնական հատվածում գտնվող Նամպալա բազան։

Զինվորականները պատրաստվում են հակահարձակման, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Դիաբալի քաղաքապետարանին։

«Բանակը Դիաբալ քաղաքում վերախմբավորում է կազմակերպում եւ պատրաստվում է հակահարձակման, որպեսզ խլի բազան, որը գրոհայինների ձեռքում է»,– ասել է Դիաբալի քաղաքապետ Ուսման Դիալլոն։

Մալիում իրավիճակը սրվել է 2015-ի նոյեմբերի 20-ին Radisson հյուրանոցի վրա հարձակումից հետո, որի ժամանակ զոհվել էր 19 մարդ։