ՄԱԿ-ը Ասանժի հետապնդումը անհիմն է համարել
https://parstoday.ir/hy/news/world-i2701-ՄԱԿ_ը_Ասանժի_հետապնդումը_անհիմն_է_համարել
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը անհիմն է ճանաչել Wikileaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետապնդումը, հայտնում է Reuters–ը, վկայակոչելով քննարկման արդյունքում ընդունված հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2016 10:19 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Ասանժի հետապնդումը անհիմն է համարել

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը անհիմն է ճանաչել Wikileaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետապնդումը, հայտնում է Reuters–ը, վկայակոչելով քննարկման արդյունքում ընդունված հայտարարությունը:

Խմբի եզրակացությունների համաձայն՝ Ասանժի նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի, բացի դրանից՝ ակտիվիստին պետք է փոխհատուցում պահանջելու իրավունք տրամադրվի, հայտնում է Gazeta–ն:

Ընդ որում այդ որոշումը կայացվել է խմբի հինգ անդամներից միայն երեքի համաձանությամբ: Անդամներից մեկը դեմ է արտահայտվել՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով Ասանժին չեն հետապնդում: Մյուս անդամն էլ ինքնաբացարկ է հայտարարել՝ իր քաղաքացիության պատճառով:

Ավելի վաղ ակտիվիստը հայտնել էր, որ եթե ՄԱԿ-ի աշխտանքային խմբի կայացրած որոշումն իր օգտին լինի, ինքն ակնկալում է իր անձնագրի շուտափույթ վերադարձ ու իրեն կալանավորելու փորձերի դադարեցում: Սակայն բրիտանական իշխանությւոնները հայտարարում են, որ միեւնույն է մտադիր են կալանավորել նրան:

Ասանժը 2012 թ. հունիսից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում, որպեսզի խուսափի Շվեդիային արտահանձնվելուց, քանի որ հայրենիքում նա հետախուզության մեջ է՝ 2010 թ. կատարված բռնաբարությունների համար մեղադրանքների կապակցությամբ: Wikileaks -ի հիմնադիրը հերքում է այդ մեղադրանքները:

news.am

5/2/2016