Հունաստանը Թուրքիայից պահանջում է զորքերը դուրս բերել Կիպրոսի տարածքից
https://parstoday.ir/hy/news/world-i27097-Հունաստանը_Թուրքիայից_պահանջում_է_զորքերը_դուրս_բերել_Կիպրոսի_տարածքից
Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոս թուրքական ներխուժման հետ եւ պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 15:18 Asia/Tehran
  • Հունաստանը Թուրքիայից պահանջում է զորքերը դուրս բերել Կիպրոսի տարածքից

Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոս թուրքական ներխուժման հետ եւ պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:

«Այսօր լրանում է Կիպրոս Թուրքիայի ներխուժման 42–րդ տարին։ Դրանից սկիզբ առավ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդի շարունակվող թուրքական ապօրինի օկուպացիան: Երկիր, որը ՄԱԿ եւ ԵՄ անդամ է»,- նշված է հայտարարության մեջ:

Կոտզիասը հայտարարել է, որ դրա նպատակը ՄԱԿ համապատասխան  բանաձեւերի հիման վրա Կիպրոսի հարցի արդարացի եւ ամուր, համընդհանուր ընդունելի եւ համաձայնեցված որոշման ընդունումն է:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը 1974 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ներխուժեց Կիպրոսի հյուսիսային շրջաններ եւ օկուպացրեց երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան: 1975 թվականից ՄԱԿ գլխավոր քարտուղարը կատարում է ՄԱԿ ԱԽ կողմից նրան վերապահված Կիպրոսի հարցով «բարի ծառայությունների» առաքելություն, որը նպատակ ունի ազդեցություն ունենալ կղզու հունական եւ թուրքական  հանրությունների համագործակցության վրա՝ Կիպրոսի հարցի բանակցային կարգավորման շահերի համատեքստում: