Չինաստանը 10 հազար տոննա սննդամթերք կհատկացնի Սիրիային
https://parstoday.ir/hy/news/world-i2716-Չինաստանը_10_հազար_տոննա_սննդամթերք_կհատկացնի_Սիրիային
Չինաստանը 10 հազար տոննա սննդամթերք կհատկացնի Սիրիայի փախստականների համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը՝ ելույթ ունենալով Լոնդոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Նա ասել է, որ այն միջոցները կարող են օգնել երկրում հումանիտար իրավիճակի լավացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2016 11:39 Asia/Tehran
  • Չինաստանը 10 հազար տոննա սննդամթերք կհատկացնի Սիրիային

Չինաստանը 10 հազար տոննա սննդամթերք կհատկացնի Սիրիայի փախստականների համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը՝ ելույթ ունենալով Լոնդոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Նա ասել է, որ այն միջոցները կարող են օգնել երկրում հումանիտար իրավիճակի լավացմանը:

Չինաստանի արտգործնախարարի խոսքով, Սիրիայում հումանիտար խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն ցուցաբերել օգնություն, այլ նաև դրանց առաջացման պատճառները վերացնել:

Նախօրեին Լոնդոնում ավարտվել է Սիրիայի օգնության հարցով դոնորային համաժողովը: Մասնակիցները պայմանավորվել են հավաքել ավելի քան 10 միլիարդ դոլար սիրիացիներին օգնելու համար, որից 6 միլիարդը կհատկացվի այս տարվա ընթացքում, ևս 5 միլիարդ՝ մինչև 2020 թվական:

Միջոցների մի մասն ուղղվելու են Սիրիայի հումանիտար օգնությանը, մի մասը՝ Սիրիայի և հարևան երկրների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների լուծմանը:

Panorama.am

5/2/2016