Ֆրանսիայում եկեղեցին գրաված զինված անձինք հոգևորականի են սպանել
https://parstoday.ir/hy/news/world-i27853-Ֆրանսիայում_եկեղեցին_գրաված_զինված_անձինք_հոգևորականի_են_սպանել
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի քահանան սպանվել է երկու անհայտ զինված անձանց հարձակման հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 11:22 Asia/Tehran
  •   Ֆրանսիայում եկեղեցին գրաված զինված անձինք հոգևորականի են սպանել

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի քահանան սպանվել է երկու անհայտ զինված անձանց հարձակման հետեւանքով:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Independent-ը: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը չեզոքացրել է զինված անձանց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում երկու անհայտ զինված անձինք պատանդ էին վերցրել երկրի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի 4-6 սպասավորների, որոնց թվում գթության քույրեր էին, քահանան, ինչպես նաւև` եկեղեցու այցելուներից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  եկեղեցու ներսում լսվել էին կրակոցների ձայներ: Ահաբեկչական խմբավորումներից դեռեւս որեւէ արձագանք չկա: