Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում վարում է պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականություն. Կվիրիկաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i27871-Վրաստանը_Ռուսաստանի_հետ_հարաբերություններում_վարում_է_պրագմատիկ_ու_հավասարակշիռ_քաղաքականություն._Կվիրիկաշվիլի
News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականության անհրաժեշտության մասին՝ չնայած երկրի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 12:24 Asia/Tehran
  • Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում վարում է պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականություն. Կվիրիկաշվիլի

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականության անհրաժեշտության մասին՝ չնայած երկրի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներին:

Կվիրիկաշվիլին այս մասին հայտարարել է արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման բացման ժամանակ:

«Անկասկած է, որ առաջընթացի ու ձեռքբերումների մասին խոսելն անհնար է այն ֆոնին, երբ օկուպացված է մեր երկրի 20 տոկոսը, երբ հարևան երկիրը փաստացիորեն բռնակցում է մեր շրջանները:

Չնայած դրան՝ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի իշխանությունների պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականությունը արդյունք է տվել, երկիրը կարողացել է անդադար սադրանքների պայմաններում խուսափել պատերազմից ու դիմակայությունից:

Վրաստանը կանի ամեն բան, որպեսզի եվրոպական կառույցներից Վրաստանի ինտեգրումից ստացված օգուտները մատչելի լինեն նաև երկրի օկուպացված շրջանների բնակիչների համար»,- ասել է Վրաստանի վարչապետը: