Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i28054-Ռուսաստանը_պատրաստ_է_Վրաստանի_հետ_դիվանագիտական_հարաբերությունների_վերականգնմանը._Լավրով
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել են 2008 թվականի սեպտեմբերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 12:44 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը. Լավրով

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել են 2008 թվականի սեպտեմբերին:

Այդ մասին նշված է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վիտալի Զոլոչևսկուն արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեագրած նամակում:

Զոլոչևսկին ընթացիկ տարվա հունիսին դիմել էր Ռուսաստանի արտգործնախարարին՝ խնդրելով դիտարկել ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը:

Պատասխան նամակում Սերգեյ Լավրովն ընդգծել է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նամակում նշված է, որ ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրում դրա համար, ինչի արդյունքում վերջին տարիներին վերսկսվել է տրանսպորտային հաղորդակցությունը, դինամիկ ձևով աճում է տրանսպորտային հաղորդակցությունը, Վրաստանի քաղաքացիների համար ազատականացվել է վիզային ռեժիմը, զարգանում են հումանիտար կապերը:

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա Ռուսաստանի արտգործնախարարի նամակում նշված է, որ այդ հարցը չի լուծվում Վրաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով:

«Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել մեր համար անընդունելի պայմանի շուրջ, ըստ որի՝ մենք պետք է հետ վերցնենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին մեր որոշումը»,- գրել է նա: