Հուլիս 27, 2016 18:48 Asia/Tehran
  • Ավստրալիայի բանտերում տանջում են աբորիգեն երեխաներին

Տեղեկատվություն է հայտնվել Ավստրալիայի հյուսիսային մասի բանտերում դեռահասների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ ստանալով այդ մասին տեսագրությունը:

Հեռուստաալիքը թողարկել է փաստագրական ֆիլմ այն մասին, թե ինչպես են բանտապաhները տանջում անչափահասներին 2010-2015 թվականներին:

Ավստրալիայի վարչապետն արդեն արձագանքել է հրապարակումին և խոստացել է դրանով զբաղվել: Նա նաև հայտարարել է, թե դժգոհ է այն բանից, որ տեսաձայնագրություններն ավելի վաղ չեն հրապարակվել:

Ինչպես գրում է Independent-ը, իրավապաշտպանները բազմիցս հայտարարել են խիստ ռեժիմի բանտերում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Նրանց տվյալներով՝ դեռահասներին մերկացնում են, ծեծում և նրանց վրա արցունքաբեր գազ են փչում:

Հաղորդվել է, որ տուժող դեռահասները միայն բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ են:

 

Պիտակ