HRW-ն հայտնել է հակամարտության գոտիներում երեխաների կտտանքների և բանտարկության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i28264-hrw_ն_հայտնել_է_հակամարտության_գոտիներում_երեխաների_կտտանքների_և_բանտարկության_մասին
Հազարավոր երեխաներ զինված հակամարտությունների երկրներում ամիսներ և տարիներ բանտարկված են, միաժամանակ, նրանց ոչ մի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 15:51 Asia/Tehran
  • HRW-ն հայտնել է հակամարտության գոտիներում երեխաների կտտանքների և բանտարկության մասին

Հազարավոր երեխաներ զինված հակամարտությունների երկրներում ամիսներ և տարիներ բանտարկված են, միաժամանակ, նրանց ոչ մի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվում:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցը:

Կազմակերպությունը երկրների իշխանություններին, որտեղ առկա են անչափահասների անօրինական ձերբակալություններ, կոչ է անում անհապաղ վերջ տալ ադ պրակտիկային և պատասխանատվության ենթարկել բոլորին, ովքեր կապ ունեն երեխաների կտտանքների և մահերի հետ:

«Կառավարություններն արհամարհանքով են վերաբերվում երեխաների իրավունքների պահպանությանը… Երեխաների անժամկետ բանտարկմանը և կտտանքներին պետք է վերջ տրվի»,- նշում է Human Rights Watch-ի երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով տնօրեն Ջո Բեյքերը:

Զեկույցում նշվում է, որ Աֆղանստանում երեխաները շատ ավելի հաճախ են կտտանքների ենթարկվում, քան մեծահասակները:

Բացի անչափահասներից, որոնք կալանքի տակ են պահվում իրական հանցագործությունների համար՝ բանտերում կան նաև երեխաներ, որոնք ազատությունից զրկված են անհիման կասկածների, ոչ ստույգ փաստերի կամ ահաբեկիչների հետ նրանց ընտանիքների անդամների ենթադրյալ կապի պատճառով:

Զեկույցը հիմնված է նախկին կալանավորների հետ հարցազրույցների հիման վրա, որոնց մեջ եղել են երեխաներ 6 երկրներից, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների տվյալների վրա: Human Rights Watch-ը Աֆղանստանում, Կոնգոյում, Իարքում, Նիգերիայում, Սիրիայում, Իսրայելում և Պաղեստինում երեխաների ազատազրկման պայմանների և օրինականության հատուկ ստուգում է արել: Նախկին կալանավորները պատմել են, որ ենթարկվել են էլեկտրահարմամբ կտտանքների, սեքսուալ բռնության, ծեծի: