Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/world-i28294-Վրաստանի_պաշտպանության_նախարարը_հրաժարական_է_տվել
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին դիմել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ խնդրելով օգոստոսի 1-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2016 04:45 Asia/Tehran
  • Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին դիմել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ խնդրելով օգոստոսի 1-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից:

«Այսօր օրվա երկրորդ կեսին պաշտանության նախարարը, համաձայն քաղաքական որոշման, դիմել է վարչապետին՝ խնդրելով, որպեսզի նա ընդունի օգոստոսի 1-ից պաշտոնից ազատվելու դիմումը»,- ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Новости-Грузия-ն, ասել է Վրաստանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Թամունա Կացիտաձեն:

Դեռևս հայտնի չէ՝ վարչապետը բավարարել է Խիդաշելիի դիմումը, թե ոչ: