Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևին
https://parstoday.ir/hy/news/world-i2860-Դավութօղլուն_Աստանայում_հանդիպել_է_Նուրսուլթան_Նազարբաևին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 10:20 Asia/Tehran
  • Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպմանը Դավութօղլուն հայտնել է, որ ամեն անգամ Ղազախստան գալիս իրենց զգում է որպես այդ երկրի քաղաքացի: Առաջին անգամ այցելելով Ղազախստան որպես Թուրքիայի վարչապետ` Դավութօղլուն նշել է, որ երկրի ցանկացած հաջողություն իրենք ընդունում են որպես սեփականը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը Դավութօղլուն ընդգծել է, որ թեպետ երկու երկրներն ընդհանուր սահման չունեն, սակայն իրենք բարեկամ երկրներ են: