Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևին
Փետրվար 06, 2016 10:20 Asia/Tehran
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպմանը Դավութօղլուն հայտնել է, որ ամեն անգամ Ղազախստան գալիս իրենց զգում է որպես այդ երկրի քաղաքացի: Առաջին անգամ այցելելով Ղազախստան որպես Թուրքիայի վարչապետ` Դավութօղլուն նշել է, որ երկրի ցանկացած հաջողություն իրենք ընդունում են որպես սեփականը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը Դավութօղլուն ընդգծել է, որ թեպետ երկու երկրներն ընդհանուր սահման չունեն, սակայն իրենք բարեկամ երկրներ են:
Պիտակ