Սոչիում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i29149-Սոչիում_կկայանա_ԵԱՏՄ_միջկառավարական_խորհրդի_հերթական_նիստը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին Սոչիում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2016 16:19 Asia/Tehran
  • Սոչիում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին Սոչիում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը և տեղեկացնում, որ նիստին կմասնակցի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նիստի ընթացքում կարծածվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցեր: Առաջնային ուշադրություն է դարձվելու միասնական շուկաների ձևավորման խնդիրներին, այդ թվում` այնպիսի սոցիալական նշանակություն ունեցող ոլորտին, ինչպիսին է դեղերի բնագավառը: Նախատեսվում է քննարկել նաև միության մաքսային օրենսգրքի նախագիծը: 

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել մայիսին` Հայաստանում: