Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է Բաքվի կառավարությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թալիշցի մտավորական Հելալ Մոհամմեդովի դատական գործը քննարկելուց հետո դատապարտել է Բաքվի կառավարությանը:
Փետրվարի 4-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկելով «Թալիշի ձայնը» պարբերականի բանտարկված խմբագիր՝ Հելալ Մոհամմեդովի ներկայացրած դատական հայցը, դատարանը հայցվորին հասցված բարոյական վնասների համար 13 հազար եվրո և իրավական ծախսերի համար 2500 եվրո տուգանել է Բաքվի կառավարությանը:
Դատավճռում, որը պետք է գործադրվի մինչև առաջիկա երեք ամիս, նույնպես ընդգծված են՝ Հելալ Մոհամմեդովի դեմ գործադրված անմարդկային վերաբերմունքը, թալիշցի այդ մտավորականի իրավունքի ոտնահարվելը և հասարակական դիրքի անպատվելը :
Լուրերի համաձայն՝ Բաքվի իշխանությունը վերջերս այդ երկրի ազգային խորհրդարանում կայացած տարեկան առաջին նիստի ընթացքում փորձել է ենթահող ստեղծել, որպեսզի կարողանա շրջանցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և Եվրոպայի Մարդու Իրավունքների կոմիտեի արձակած նման վճիռները:
Նշելի է, որ Դոկտ. Հելալ Մոհամմեդովը 2013 թ.-ի սեպտեմբերին թմրանյութի մաքսանենգման, կառավարությանը դավաճանելու և ազգային շահերի դեմ վերցրած քայլերի մեղադրանքով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան բոլոր կառույցներն ընդգծում են, որ նրա դեմ արձակված դատավճիռը քաղաքականացված է և պահանջել են անհապաղ ազատ արձակել այդ թալիշցի մտավորականին: