Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը սպառնալիք է միջազգային խաղաղությանը. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i3004-Հյուսիսային_Կորեայի_կողմից_հրթիռի_արձակումը_սպառնալիք_է_միջազգային_խաղաղությանը._Մոգերինի
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակումը և Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումները որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանը և տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հաղորդում է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 14:42 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը սպառնալիք է միջազգային խաղաղությանը. Մոգերինի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակումը և Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումները որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանը և տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հաղորդում է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքը:

Բալիստիկ տեխնոլոգիաների օգտագործմամբ հրթիռների արձակումը, որն այսօր առավոտյան իրականացրել է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը, միջազգային պարտավորվածությունների ևս մեկ ակնհայտ և կոշտ խախտում է՝ ասվում է հայտարարության մեջ:

Մոգերինիի կարծիքով՝ պատահարը կլարի իրավիճակը Կորեական թերակղզում: Նա Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է արել փակել միջուկային և հրթիռային ծրագրերը:

1in.am

7/2/2016