Թուրքիայում կասեցվել է ընդդիմադիր թերթերից մեկի գործունեությունը
Օգոստոս 16, 2016 13:36 Asia/Tehran
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր դատարանի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է թուրքական «Ազատ օրակարգ» թերթի գործունեությունը:
Որպես պատճառ նշվել է այն հանգամանքը, թե իբր այդ թերթն իրականացնում էր Թուրքիայի կողմից պաշտոնապես որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության քարոզչությունը:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում, օգտվելով իրավիճակից, թուրքական իշխանությունները բոլոր ընդդիմադիր, ժողովրդավարական լրատվամիջոցներից փորձում են ազատվել:
«Ազատ օրակարգ» թերթը սկսել էր իր գործունեությունը 1992թ.-ի մայիսի 30-ից:
tert.am
16/8/2016
Պիտակ