Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i30724-Ղազախստանի_նախագահը_կայցելի_Հայաստան_և_Ադրբեջան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը, գրում էРИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2016 08:03 Asia/Tehran
  • Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը, գրում էРИА Новости-ն:

Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016 թվականին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան, իսկ սեպտեմբերին պատրաստվում է նրա այցը Ղրղզստան:

 «Նախագահի միջազգային օրակարգը շատ ծանրաբեռնված է: Մենք կմեկնենք Լեհաստան, աշնանը՝ Սերբիա, մենք նաև հրավիրված ենք սեպտեմբերի սկզբին Չինաստանում «Մեծ ությակի» գագաթնաժողովին, մեր նախագահը նաև կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդյան Արաբիա և Հորդանան»,- ասել է Իդրիսովը չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

17/8/2016

lratvakan.am/