Կաթոլիկ-Արևելյան ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստն ավարտվել է
(last modified Mon, 08 Feb 2016 07:51:58 GMT )
Փետրվար 08, 2016 11:21 Asia/Tehran
  • Կաթոլիկ-Արևելյան ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստն ավարտվել է

Կահիրեի Ղպտի Ուղղափառ եկեղեցու Ս. Մարկոս կենտրոնում հունվարի 31-ից փետրվարի 8-ը տեղի ունեցավ Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հունվարի 31-ին Ս. Բիշոյ վանքում հանձնախմբի անդամներին ընդունեց և իր օրհնությունները բաշխեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբություն Թավադրոս Բ-ը:

Փետրվարի 1-5-ը հանձնախումբը քննարկեց Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների ծիսական ավանդության որոշ հարցեր, մասնավորապես Մկրտության ծիսակարգի ընկալման ու կատարման ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունը յուրաքանչյուր եկեղեցական ընտանիքի ավանդության շրջանակից ներս:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիպմանը մասնակցում էին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Միջեկեղեցական-աստվածաբանական հանձնախմբի նիստի ընթացքում որոշվեց հաջորդ նիստը գումարել Հռոմում, 2017 թ. հունվարի 21-28-ին` իբրև քննարկման նյութ ունենալով Սուրբ Պատարագն ու դրան հարակից ծիսական-աստվածաբանական հարցերը: