ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին
https://parstoday.ir/hy/news/world-i31066-ԵԱՏՄ_Մաքսային_օրենսգրքի_մասին_պայմանագիրը_նախատեսվում_է_ստորագրել_դեկտեմբերին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին: Այս մասին հայտնում է Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի մամլո ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2016 13:31 Asia/Tehran
  • ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին: Այս մասին հայտնում է Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի մամլո ծառայությունը:

«ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարություններին հանձնարարվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման իրականացում ապահովել մինչև սեպտեմբերի 20-ը՝ ելնելով 2016 թ. դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում դրա ստորագրման անհրաժեշտությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունը զգալիորեն լրացված է մաքսային միության գործող մաքսային օրենսգրքով նախատեսված լիազորությունների համեմատ, ինչը հնարավորություն կտա ապահովել ճկուն միասնական մաքսային կարգավորում ԵԱՏՄ-ում:


1in.am/

19/8/2016