Թուրքիան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. Էրդողանը՝ Պորոշենկոյին
https://parstoday.ir/hy/news/world-i31273-Թուրքիան_չի_ճանաչի_Ղրիմի_բռնակցումը._Էրդողանը_Պորոշենկոյին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 08:08 Asia/Tehran
  • Թուրքիան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. Էրդողանը՝ Պորոշենկոյին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությանը:

Էրդողանը Պորոշենկոյին վստահեցրել է, որ Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը՝ աջակցելու Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը և շարունակելու է ամեն կերպ աջակցել Ղրիմի թաթարներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Պորոշենկոն իր հերթին հաստատել է իր աջակցությունը Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

lratvakan.am/

 

21/8/2016