Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան
https://parstoday.ir/hy/news/world-i32545-Ջոն_Քերին_պաշտոնական_այցով_ժամանել_է_Հնդկաստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2016 17:25 Asia/Tehran
  • Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը:

Քերին Դելի է ժամանել Բանգլադեշից, որտեղ հանդիպումներ է անցկացրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:

Հնդկաստանում ԱՄՆ պետքարտուղարը կանցկացնի երեք օր: Գլխավոր միջոցառումը` «Ռազմավարական և առևտրային երկխոսություն»-ը,  նախատեսված է օգոստոսի 30-ին, որում Քերին կնախագահի Հնդկաստանի իր գործըներոջ` Սուշմա Սվարաջի հետ: Դա կլինի այդ ֆորմատով երկրոդ հանդիպումը, սակայն խորհրդակցություններն անցկացվում են 2009 թվականից սկսած: 

Armenpress.am