Փարիզում ոստիկանները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ
Օգոստոս 30, 2016 05:56 Asia/Tehran
Փարիզում ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ, երբ վարորդը հրաժարվել է ենթարկվել պահանջներին:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 11-րդ շրջանում, մետրոյի կայարանի հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով՝ ոստիկանները կանգնելու նշան են արել մեքենային, սակայն վարորդը չի ենթարկվել: Արդյունքում իրավապահները կրակ են բացել, վարորդը վիրավորվել է:
Ավտոմեքենայում եւս մեկ մարդ է եղել: Երկուսն էլ ձերբակալվել են՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
News.am
Պիտակ